«El Mundo Deportivo». «Ոսկե գնդակը» կստանա Մեսսին, Ռոնալդուն 2-րդն է, Նեյմարը՝ 3-րդը»
Հայտնի են դարձել անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: «El Mundo Deportivo»-ի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակ-2015»-ը բաժին կհասնի «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով ստացել է 414 միավոր (82,4 տոկոս):
Երկրորդ տեղն զբաղեցրել է «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ 212,5 միավոր (մոտ 40 տոկոս), իսկ երրորդը «Բարսելոնի» հարձակվող Նեյմարն է (95,5 միավոր):
Նրանց հերթականությամբ հաջորդում են Լուիս Սուարեսը («Բարսելոն», 34,5 միավոր), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ, 21) և Անդրես Ինյեստան («Բարսելոն», 20):
Այսպիսով՝ Մեսսին 5-րդ անգամ կտիրանա «Ոսկե գնդակին»: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 11-ին, Ցյուրիխում: