ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին
«Ցանկանում եմ վստահ լինել, որ իշխանությունները կանեն ամեն հնարավորը համապարփակ կերպով այս հարձակումները հետաքննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ քննադատելով Ադրբեջանի իշխանությունների կողմից նախօրեին Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան համայնքում անօրինական խմբավորման դեմ իրականացված գործողությունների արդյունքում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնությունները:
Համաձայն մամուլի հրապարակումների, Նարդարանում ոստիկանական ուժերի կողմից անցկացված գործողության ընթացքում անհայտ անձիք հարձակվել են ITV հեռուստաընկերության օպերատորի վրա:
Օպերատորը դաժան ծեծի է ենթարկվել, իսկ նրա տեխնիկան ոչնչացվել է: ATV ընկերության նկարահանող խումբը, ներառյալ նրանց վարորդը, նույնպես ենթարկվել են հարձակման եւ բռնությունների:
«Այս բռնությունները ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ անընդունելի են», - ասել է Միյատովիչը:
«Լրագրողները պետք է հնարավորություն ունենան ազատորեն եւ անվտանգ լուսաբանել հանրային նշանակության միջոցառումները»,- եզրափակել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին