Նոյեմբերի 29-ին տեղումներ են սպասվում
Մինչև նոյեմբերի 29-ի առավոտը հանրապետությունում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Փոփոխական ամպամածությունը կպահպանվի, աննշան թույլ տեղումներ հնարավոր են միայն լեռնային շրջաններում, իսկ նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում և կսկվեն տեղումներ: Լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, նախալեռնային և հովատային շրջաններում՝ անձրևի տեսքով»,-նշեց մասնագետը:
Նրա տեղեկացմամբ՝ նոյեմբերի 30-ին տեղումները կդադարեն, դետեմբերի 1-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, այնուհետև 1-ի երեկոյան և 2-ին հանրապետությունը կգտնվի հաջորդ ցիկլոնի ազդեցության տակ և կրկին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Օդի ջերմային ֆոնում առաջիկա 5-7 օրերին էական տատանումներ չեն սպասվում»,-հավելեց Գ. Սուրենյանը:
Ամփոփելով նոյեմբեր ամիսը՝ նա նշեց, որ առանձնապես անոմալ երևույթներ հանրապետությունում չենք ունեցել, օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններից մի փոքր ցածր՝ հատկապես Արարատյան դաշտավայրում, տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց