Թուրք մարզիկի խնդրանքը Պուտինին և սկանդալային գրառումը Twitter-ում
Թուրք մարզիկ Նասուհ Մահրուքին ռուս-թուրքական ճգնաժամի վերաբերյալ սկանդալային գրառում է կատարել Twitter-ում:
«Մի խնդրանք ունեմ Պուտինին: Այդ հարձակման գինը թող վճարի ոչ թե Թուրքիան և թուրք ժողովուրդը, այլ դա պլանավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»,- գրել է Մահրուքին:
Նրա այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել թուրք օգտատերերի շրջանում և թեժ քննարկումների տեղիք տվել:
Հիշեցնենք, որ մարզիկի նշած կուսակցությունը Թուրքիայի իշխանական կուսակցությունն է, որի ղեկավարը վարչապետ Ահմեթ Դավութօղլուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ