Բուռնաշը սնանկ ճանաչվելու համար դիմում է ներկայացրել դատարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, սնանկ ճանաչվելու համար դիմում է ներկայացրել դատարան: Սակայն Աղաբաբյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ «Հրազդան» ստադիոնն է ճանաչվել սնանկ. «Ես ինչի՞ պետք է ճանաչվեմ սնանկ, երեք հատ երեխա ունեմ, 7 հատ թոռ, ես սնանկ ոնց կլինեմ»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է նաև «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործերի կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում մարզադաշտի սնանկության գործը:
«Պահանջների հաստատման փուլում է գտնվում: Այսինքն՝ ներկայացված պահանջների նկատմամբ առարկություններ են ներկայացված: Դեռևս դատական նիստը չի հրավիրվել: Դեկտեմբերի 6-ին է կայանալու»,- ասել է Կոշեցյանը:
Ի դեպ, թերթը նշել է նաև, որ «Հրազդան» մարզադաշտը ներկայումս գրավի տակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ