Վնասազերծված խմբի ղեկավարը կարող է կապ ունենալ Իսլամական պետության հետ. ՀԺ
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Վահան Բադասյանը, որը, պարզվում է, առիթ է ունեցել շփվելու նախօրեին վնասազերծված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, խիստ ուշագրավ հայտարարություններ է արել:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Վարդանյանը կարող է կապ ունենալ Իսլամական պետության հետ: Ընդդիմադիր նախկին պատգամավորը, ի դեպ, պատրաստ է ցուցմունք տալ ԱԱԾ-ում սույն գործի շրջանակներում:
Երեկ թերթին հայտնի է դարձել նաև, որ սույն գործով ձերբակալվածների թիվը ավելացել է:
Փաստաբանների պալատից թերթի թղթակցին փոխանցել են, որ իրենք այս գործով 13 հոգու հանրային պաշտպան են տրամադրել:
Թերթը հիշեցնում է, որ ԱԱԾ-ն նախօրեին հայտարարել էր, որ վնասազերծված խումբը բաղկացած է 19 հոգուց և հայտնել էր 9 ձերբակալվածի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ