Ստորագրվել է Հայաստանի և Լիբանանի զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը
Հայ-լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը: