Մատվիենկոն Շարմազանովին պարգևատրել է ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգևով
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգևով՝ ԱՊՀ ՄԽՎ շքանշանով: