Մշակույթ 09:25 27/11/2015 Հայաստան

Հայկական բեմը մնաց առանց Ջոնիի, Նաստասյա Ֆիլիպովնայի, Ելենա Սերգեևնայի,… առանց Վարդուհի Վարդերեսյանի

«Վախճանվել է հայ բեմի մեծ տիկինը, բեմի թագուհին: Ինչ էլ որ ասեմ՝ Վարդուհի Վարդերեսյանի անուն-ազգանունն ինքնին արդեն այնքան հնչեղ է, որ ուրիշ ոչ մի բան պետք չէ կողքը դնել: Ուղղակի Վարդուհի Վարդերեսյան և դրանով ամեն ինչ ասված է»,- Panorama.am-ի հետ զրույցում  ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական մասի ղեկավար,  դրամատուրգ Նելլի Շահնազարյանը, ով մտերիմ է եղել դերասանոււհու հետ:

Նա մանրամասներ ներկայացրեց դերասանուհու կյանքի, բեմական գործունեության մասին՝ պարբերաբար հիշելով Վարդուհի Վարդերեսյանը խոսքը. «Լակոնիկ, լակոնիկն է ճիշտ»:

Նելլի Շահնազարյանը պատմեց. «Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է Ռումինիայի Ֆոքշան քաղաքում, այնուհետև տեղափոխվել Բուխարեստ:  Մանկությունը շատ ծանր է եղել, պարզապես կարելի է ասել Գողգողթայի ճանապարհ: 6 ամսական է եղել, երբ հայրը մահացել է: Որբի դառը ճակատագիր է ունեցել: Կյանքն այնպիսի դասեր էր տվել նրան, ապրած այնքան բան ուներ, որ յուրաքանչյուր դրամատիկ, ողբերգական կերպար կերտելիս կարծես ոչ թե խաղում էր, այլ ապրում:

Ծնունդը շատ պատահական է եղել: Իրենից մեծ եղբայր է ունեցել Վարդերես անունով, 12 տարեկանում մահացել է: Մայրը մեծ ողբերգություն է ապրել, բայց որոշել է մի տղա ունենալ: Ծնվել է Վարդուհին: Վարդուհու վրա չի նայել, չի ցանկացել կերակրել: Խնդրանքներից հետո նոր սկսել է կերակրել երեխային:  Մինչև 6-7 տարեկանը պահել է տղայի հագուստով և մազերով՝ պատրանք ստեղծելով, որ իր Վարդերեսն է:

Վարդուհու ճանապարհը փշոտ է եղել: Թատերական բարձրագույն ինստիտուտ չի ավարտել, բայց մանկուց ցանկացել է դառնալ դերասանուհի: 1946 թվականին ներգաղթել են Հայաստան: Մի քանի ամիս ապրել և աշխատել է Նուբարաշենում: Կոշիկի երես է կարել: Նույն տարի տեղափոխվել են Գյումրի, ընդունվել է տեղի դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան: Ինքն ու Մհեր Մկրտչյանը միասին են քննություն տվել: Երկուսն էլ աչքի են ընկել իրենց տաղանդով: Կարճ ժամանակ անց ստուդիան փակվել է, բայց երկուսին էլ պահել են ու հենց սկզբից երկուսին էլ գլխավոր դերեր են տվել:

Վահրամ Փափազյանը,  Հրաչյա Ներսիսյան հյուրախաղով եղել են Գյումրիում: Ոչ մեկի աչքից աննկատ չի մնացել: Առանց բարձրագույն կրթության, երկուսի հետ էլ Դեզդեմոնա է խաղացել:  Հետագայում շատ էր պատմում՝ Վահրամ Փափազյանի հետ մի քանի ժամ կամ մի քանի ամիս փորձեր անելը շատ ավելին էր, քան 4-ամյա դասընթացները ինստիտուտում, ակադեմիական կրթությունից ավելի բարձր կրթություն կարելի էր համարել Փափազյանի հետ խաղալը:

Նման մեծությունների հետ նույն բեմում հանդես գալը շատ բան է տվել նրան: Կարճ ժամանակում հայտնի է դարձել ու սիրվել հանդիսատեսի կողմից:

Գյումրիում արդեն ճանաչված դերասանուհի էր, բայց շարունակում էր իր արհեստը՝  կոշիկի երես էր կարում: Նա շարունակել է իր արհեստով զբաղվել մինչև Գևորգ Աբաջյանի հետ ամուսնանալը:
1958 թվականին տեղափոխվել է Երևան: Թատերական դաշտում առաջատարների հովիտն ամբողջությամբ բնակեցված էր, Վարդուհու համար չափազանց դժվար է լինում տեղ բացել իր համար արևի տակ:  Հզոր արտիստ էր, անհատականություն էր, շատ փորձությունների միջով էր անցել, բայց կարճ ժամանակ անց ինքն իր համար տեղ է հաստատել առաջատարների մեջ: Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շարունակել է  ծաղկել, փառավորվել  Գյումրիում սկիզբ առած նրա կյանքի հեքիաթը: 

Դժվար է պատկերացնել հայ թատրոնի պատմությունը, Սունդուկյանի անվան թատրոնի պատմությունն առանց Վարդուհի Վարդերեսյանի՝ առանց Ջոնիի, առանց Նաստասյա Ֆիլիպովնայի, առանց Վիրջինիայի, առանց Ելենա Սերգեևնայի, առանց…
Ինքն իր նկատմամբ շատ ժլատ էր, ինքն իրեն երբեք չէր գովում, թույլ էր տալիս հանդիսատեսը, թատերագետներն իրենց խոսքն ասեն:  Հարյուրից ավելի դերեր է խաղացել թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում,  ռադիոբեմադրություններում: Շատ համեստ էր ու ասում էր՝  գուցե դրանցից մի քանիսն են հաջողված:

Ջոնիի կերպարը` Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»
Այդ կերպարը մարմնավորել է շուրջ 17 տարի. առաջին անգամ 33 տարեկանում է հանդես եկել 10-12 տարեկան մանչուկի դերում: Եվ այդ դերը խաղացել է մինչև 50 տարեկան:
Հրաշալի եռամիասնություն՝  Վիլյամ Սարոյան-Վարդան Աճեմյան-Առնո Բաբաջանյան:   Երեք հզոր մեծություններ, արդյունքում, իհարկե, պետք է ստացվեր այդպիսի ներկայացում: Վիլյամ Սարոյանը հարցրել է, թե ո՞վ պետք է խաղա Ջոնիի դերում, Վարդան Աճեմյանն ասել է՝ Վարդուհի Վարդերեսյանը: «Ինչպես կըլլա աղջիկը մանչի դեր խաղա»,- արձագանքել է Սարոյանը: «Կըլլա»,- պատասխանել է Աճեմյանը: Եվ եղավ: Երբ այդ դերն առաջարկել են Վարդուհուն, նա հղի է եղել: Առաջարկել են ազատվի երեխայից: Վարդուհին մերժել է՝ ասելով, որ ինքն առաջին հերթին հայուհի է, մայր է ու պետք է ունենա իր երեխային: Երեխան ծնվել է, երկու ամիս անց կանչել են Վարդուհուն ու ասել, որ պետք է հանձն առնի այդ դերը: Նոր ծննդաբերած 33 տարեկան կինը պետք է խաղար 10-12 տարեկան տղայի դեր: Պատմում է, որ ժամերով գլուխկոնծի էր տալիս, շպագատ նստում, թռչկոտում, հետևում էր բակում խաղացող տղաներին, թե ինչպես են ծիծաղում, ինչպես են արևին նայելիս կկոցում աչքերը: Ստացվեց փառահեղ դերակատարում:

Նա հետագայում գրել է. «Ջոնիի կերպարում ես իմ անարև մանկությունն եմ կերտել»: Ահա թե ինչում է  Ջոնիի հաջողության գրավականը:



Վերջին անգամ բեմում
Միասին գրական երաժշտական երեկոներ էինք կազմակերպում, ինչը Վարդուհուն հնարավորություն էր տալիս կրկին դուրս գալ բեմ: Անընդհատ պրոցեսի մեջ էր, քանի որ չէր պատկերացնում իր կյանքն առանց բեմի:
Վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ զանգահարում էր, թե մի բան կազմակերպի, բեմին կարոտել եմ, ուզում եմ բեմ բարձրանալ: Հիվանդ էր, ասում էի, թե քեզ եմ խնայում: Համառ էր, բեմ բարձրանալու պահանջ ուներ, ասում էր՝ ինչ գիտես, որ սա իմ վերջին բեմ դուրս գալը չի լինելու:
Նոյեմբերի 17-ին կազմակերպվեց երեկոն՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 140-ամյակին: Մինչ նոյեմբերի 16-ը հիանալի էր իրեն զգում:  Նոյեմբերի 17-ի կեսօրին զանգում է, թե վատ է: Ասացի՝ չեղյալ հայտարարենք:  Պատասխանեց՝ ոչ: Առաջարկեցի, որ ինքը չգա, մենք կանցկացնենք երեկոն, կհայտարարենք, որ Վարդուհի Վարդերեսյանն է կազմակերպել: Կտրականապես հրաժարվեց ու ասաց, որ պետք է ինքն անպայման  գա, «Նելլի չես հասկանում, որ ուզում եմ բեմ բարձրանալ, կարոտել եմ բեմը»: Եկավ: Բեմում բնավ չէր երևում, որ հիվանդ է: Տեսքը հրաշալի էր, գեղեցիկ, ներկայանալի: Բեմը կարծես առողջացնում էր նրան:  Հենց բեմ մտավ, բեմը լցվեց: Դա եղավ Վարդուհու վերջին բեմ բարձրանալը: Կարոտն առավ բեմից: Վերջում նա ինձ ասաց՝ դու գիտես, ես կարծում եմ վերջին անգամ եմ բեմում:

Հաջորդ օրերին ավելի վատ զգաց: Մահվան օրը զանգեց ինձ, կարծես հրաժեշտ էր տալիս:
Վարդուհու մասին հնարավոր չէ լակոնիկ լինել, թեև ինքը լակոնիկ խոսքն էր սիրում: Անընդհատ կարելի է խոսել:  Բոլորովին այլ բան է հեռվից  տեսնել,  լսել Վարդուհուն, բոլորովին այլ՝ ճանաչել մոտիկից, ներկա լինել փորձերին, տեսնել՝ ինչպես է աշխատում,   շունչ ու ոգի տալիս  կերպարին:

Լակոնիկի մասին մի պատմություն պատմեմ:
Գևորգ Աբաջյանը գրականագիտությամբ էր զբաղում: Վարդուհին խիստ ունկնդիր էր: Ամեն անգամ, երբ գրականագիտական հոդվածներ է գրել, տվել է Վարդուհուն, որ նայի: Վարդուհին շատ կրճատել էր տալիս՝ սա հանի, սա էլ հանի, սա էլ հանի: Մի օր տվել է 6-7 էջանոց գրախոսություն: Կարդացել է՝ սա հանի, սա ջնջի, սա էլ հանի, վերջում մնում է 3 էջ: «Լոկանիկ գրի, ես լակոնիկ եմ սիրում, լակոնիկն է ճիշտը»: Հոդվածի համար սովորականից քիչ հոնորար է ստացել Աբաջյանը: Վարդուհին հարցրել է, թե ինչո՞ւ է այսքան քիչ: Աբաջյանը պատասխանել է՝ դու լակոնիկ ուզեցիր, լակոնիկի հոնորարն էլ լակոնիկ է:

Քաղաքացի Վարդուհի Վարդերեսյանը
Հրաշալի քաղաքացի էր, անաչառ, արդարամիտ, սուտ ու սխալ բան չէր սիրում, չէր ընդունում: Միշտ կանգնում էր ընկածի կողքին, եթե ընկածն արդար էր»: 

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը մահացել է նոյեմբերի 24-ին: Այսօր ժամը 12:00-14:00-ն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  տեղի կունենա դերասանուհու վերջին հրաժեշտի արարողությունը, այնուհետև հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Լուսանկարները՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}