Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կպայքարեն ԻԼԻՊ-ի դեմ
Ռուսաստանն ու Ֆրանսիան պայմանավորվածություն են ձեռք բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Երեկ Մոսկվայում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման արդյունքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում օդային հարվածները կուժեղացվեն և կդառնան առավել կոորդինացված:
Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերը պատրաստվում են ուժեղացնել օպերատիվ տվյալների փոխանակման գործընթացը ահաբեկչության դեմ պայքարում:
Պաշտոնական Կրեմլը նաև խոստացել է զերծ մնալ սիրիական ընդդիմության դիրքերին հարվածներ հասցնելուց: Համաձայն Օլանդի հայտարարության` կողմերը համաձայնության են եկել այն հարցում, որ չպետք է հարվածեն այն ուժերին, որոնք ինքնին պայքարում են ջիհադիստների դեմ:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը պետք է ունենա քաղաքական հանգուցալուծում, իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից, մինչդեռ Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ Ասադի բանակը ահաբեկիչների դեմ պատերազմում իրենց միակ իրական դաշնակիցն է:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին