Ucom-ի բաժանորդները կարող են վճարել ծարայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկում 24/7 ռեժիմով
Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումենրը այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետևյալ ծառայությունների դիմաց.
• IP հեռուստատեսություն,
• Ինտերնետ,
• Թվային ֆիքսված հեռախոսակապ,
• Փաթեթային առաջարկներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կարելի է կատարել վճարումները ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլև առանձ Բանկ այցելելու՝ նախապես ձևակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հաձնարարական: Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով հաճախորդները կարող են օգտվել նաև Հայաստանի ողջ տարածքում և ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից:
Բացի այդ, Բանկի հաճախորդների տրամադրության տակ է «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:
Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է լրացնել պահանջված ծառայությունների ցանկը հաճախորդների բավարարվածությաև և որակի բարձրացման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ