Կոմիտասի անվան պանթեոնի նոր բնակիչը
ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի աճյունն ամփոփվեց հայ ազգի մյուս մեծերի կողքին՝ Կոմիտասի անվան պանթեոնում: Դերասանուհուն վերջին հրաժեշտն էին տալ նրա խաղընկերները, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, սովորական քաղաքացիներ:
Բոլորը նույն բան էին ասում՝ «հայ թատրոնն աղքատացավ»: Հիշում էին նրա կերտած դերերը՝ մեկը մյուսից վառ, մեկը մյուսից կատարյալ:
Վարդուհի Վարդերեսյանի մարմինը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից դուրս բերեցին ծափողջյունների և Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համար Առնո Բաբաջանյանի գրած համանուն ստեղծագործության ներքո։
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը մահացել է նոյեմբերի 24-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական բեմը մնաց առանց Ջոնիի, Նաստասյա Ֆիլիպովնայի, Ելենա Սերգեևնայի,… առանց Վարդուհի Վարդերեսյանի
- Վարդուհի Վարդերեսյանը մի ամբողջ դպրոց էր կրում իր մեջ. Տիգրան Ներսիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում