ՌԴ մշակույթի նախարարությունը դադարեցնում է համագործակցությունը թուրքական մշակութային կազմակերպության հետ
Ռուսաստաի մշակույթի նախարար Վլադիրմիր Մեդինսկին կառավարական հեռագիր է ուղարկել Բաշկիրիա, Սախա, Ալթայ, Թաթարստան հանրապետություններին` նշելով թուրքական մշակույթի «ТюрКСОЙ» կազմակերպության հետ կապերը խզելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ՌԴ մշակույթի նախարարության դիրքորոշման վրա՝ անհապաղ դադարեցնել բոլոր շփումները թուրքական մշակութային միջազգային կազմակերպության հետ»,-նշված է հեռագրում:
Նախօրեին էլ Մեդինսկին հայտարարել էր, որ մշակույթի նախարարությունը մշակել և ուղարկել է Թուրքիայի հետ միջոցառումները սահմանափակող իր առաջարկությունները:
«Կառավարությունից մեզ տրված մանդատի համաձայն մենք այսօր ուղարկել ենք մեր առաջարկությունները»,-ասել է նա:
Սակայն նախարարը չի նշել, թե հատկապես ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին