Հարկայինի հիմնական թիրախ են դարձել հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները. ՀԺ
Պետական բյուջեի եկամուտների նվազումը ստիպում է մեր հարկային ծառայությանը ինտենսիվ քայլեր ձեռնարկել բյուջեն հավաքագրելու համար: Հարկայինի հիմնական թիրախ են դարձել հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպես պնդում են հատկապես փոքր խանութների տերերը, վերջին շրջանում հարկային տեսուչները այլևս չեն բավարարվում ՀԴՄ կտրոն չտալու համար մեկ անգամ 150 հազար դրամով տուգանելուց: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Նախկինում ՀԴՄ կտրոն չտալու համար տարին մեկ անգամ տուգանվելը փոքր բիզնեսի համար արդեն հաստատված խաղի կանոն էր դարձել: Գործարարըները, իհարկե, դժգոհում էին դրանից, սակայն առանձնապես չէին ըմբոստանում: Վերջին շրջանում պատկերը կտրուկ փոխվել է: Հարկայինը արդեն նոր խաղի կանոններ է մտցնում, գնալով ավելի հաճախակի են դառնում ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար երկրորդ անգամ տուգանելու դեպքերը, որը ենթադրում է արդեն 300 հազար դրամի տուգանք: Սա լուրջ բեռ է փոքր տնտեսվարողների համար և նրանցից շատերը դադարեցնում են իրենց գործունեությունը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին