Քաղաքական 12:00 27/11/2015 Աշխարհում

CNN-ի խմբագիր. «Էրդողանը հօդս ցնդեցրեց ՆԱՏՕ-ի խաղաքարտերը»

ՆԱՏՕ-ի սառը, պարզ ու հանգիստ կեցվածքը, որը դաշինքն անդրդվելի էր դարձնում և որը թույլ տվեց նրան Խորհրդային միության դեմ Սառը պատերազմ ապրել, այլևս խաթարված է: Անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելուն՝ նման տեասակետ է հայտնում CNN-ի դիվանագիտական թեմաներով խմբագիր Նիկ Ռոբերթսոնը:

«Տասնամյակների դիվանագիտական ջանքերը և  1950, 60 և 70-ականների միջուկային մրցավածքի ժամանակ միայն եղունգները կրծելով սահմանափակվելն ու վտանգավոր քայլերի չգնալը մի քանի վայրկյանում հօդս ցնդեցին Թուրքիայի գործողությունների արդյունքում»,- գրում է խմբագիրը:

Վերջինիս դիտարկմամբ՝ թե Կարիբյան ճգնաժամի, թե 1979 թ-ին ԽՍՀՄ-ի կողմից Աֆղանստան ներխուժելու, թե 1980թ-ին Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տարածման, ինչպես նաև բախումներ հրահրող այլ վիճակներում ՆԱՏՕ-ն որևէ անմիջական գործողություն չիրականացրեց ԽՍՀՄ-ի կամ հետո Ռուսաստանի դեմ և ոչ էլ հակառակը տեղի ունեցավ:

«Բայց այս վիճակը փոխվեց, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռմբակոծիչը: Ըստ էության դառնալով 1952թվականից հետո առաջին անգամը, երբ ՆԱՏՕ-ն նման քայլի է դիմում:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարիներ ի վեր փորձել է խաթարել ՆԱՏՕ-ի միասնությունը՝ ռուսական ինքնաթիռների թռիչքները Բալթյան երկրների երկնքում, ռմբակոծիչներ Բրիտանիայի ափերի մոտ, Ուկրաինայում իրավիճակի անկայունացում, Ղրիմի բռնակցում՝ այս կերպ փորձարկելով ՆԱՏՕ-ի վճռականությունը և ուրվագծելով հնարավոր պառակտումները: Հիմա, ռուսական ինքնաթիռի խոցումը հնարավոր է Պուտինին թույլ տա անկայունացնել իրավիճակը ՆԱՏՕ-ում և պառակտել այն»,- գրում է հեղինակը:

Որպես ասվածի ապացույց, հեղինակը նկատում է, որ ռազմական ինքնաթիռի խոցելու հետ կապված թուրքական կողմի վարկածի հանդեպ արդեն կասկածանքներ են հայտնում Գերմանիան և Չեխիան՝ ի նկատի ունենալով ամերիկյան կողմի այն տեղեկությունը, որը ռուսական ռազմական ինքանթիռը Թուրքիայի օդային սահմանը հատել է ընդամենը 30 վայրկյանով:

Շարունակելով, հեղինակը գրում է, որ ԻՊ-ի դեմ պայքարում առարկայացող ռուս-ֆրանսիական համագործակցությունը և այլ գործոններ շատերին ստաիպել էին արդեն հավատալ, որ Ասադի նկատմամբ Պուտինի քաղաքականությունը կարող է փոփոխությունների ենթարկվել, թեև պարզ էր, ոչ այնքան արագ, բայց ամեն դեպքում դրա հույսը կար, մինչդեռ Էրդողանը վատնեց այդ ամենը:

Հոդվածագրի դիտարկմամբ՝ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը գալիս է ապացուցելու Էրդողանի հասցեին հնչեցվող մեղադրանքների իսկությունն առ այն, որ նա մտադրություն ունի վերականգնել Օսմանյան կայսրությունը և որ չափազանց մեղմ վերաբերմունք ունի ռադիկալ իսլամի նկատմամբ:

«Այս ողջ տարիների ընթացքում Պուտինը փորձել է խարխլել ՆԱՏՕ-ի միասնությունը և հիմա Էրդողանը ափսեի մեջ այդ ամենը մատուցեց Պուտինին: ՆԱՏՕ-ում Էրդողանի գործընկերները նրան հիմա կարող են ընկալել արդեն որպես դատարկ փամփուշտ, որպես անկայուն տարր այս բարդ իրավիճակում, այլ ոչ թե կայուն և հուսալի գործընկեր, ով ունի հանդարտ նյարդեր, ինչպիսին որ ընդունված է եղել Սառը պատերազմի ժամանակ: Էրդողանը բոլոր խաղաքարտերը հօդս ցնդեցրեց»,- գրում է CNN-ի խմբագիրը:

Անդրադառնալով Թուրքիայի ներքաղական իրավիճակին և քրդական խնդրին՝ հոդվածագիրը նկատում է, որ ինչպես միջազգային հարցերում, այնպես էլ երկրի ներսում Էրդողանը սեփական օրակարգը համառորեն առաջ տանելու սովորություն ունի, անկախ նրանից, որ այդ օրակարգը կարող է հակասել իրերի սովորական ընթացքին:

«Եվ երբ հուլիսին Էրդողանը վերաջապես որոշեց պայքարել ԻՊ-ի դեմ, իրականում էլի սկսեց գլխավորապես հարվածել քրդերին, այլ ոչ թե իսլամիստ ծայրահեղականներին: Նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում կենտրոնական է համարում քրդերի գործոնը, նա շարունակեց հարվածներ հասցնել քրդերին:... Պուտինը մի գուցե կեղտոտ ձեռքեր ունի, բայց Էրդողանն էլ նրանից չի տարբերվում»,- գրում է հոդվածագիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}