Մուկուչյան. Քվեաթերթիկների տպագրման ընթացքում կիրականացվի անվտանգության շուրջօրյա ծառայություն
Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների տպագրությունը: «Տիգրան Մեծ» հրատարակչությունում իրականացվող տպագրության ընթացքին հետևելու եկած ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Panorama.am-ին ասաց, որ տպագրության գործընթացը կավարտվի մինչև հինգշաբթի օրը:
«Հինգշաբթի օրը արդեն մենք կսկսենք քվեաթերթիկների առաքումը ընտրատարածքային ընտրական 41 հանձնաժողովներ»,-ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով, մեկ քվեաթերթիկի արժեքը կազմում է 5 դրամ: Կտպագրվի ընտրողների թվից 3 տոկոսով ավելի քվեաթերթիկ:
Մուկուչյանի խոսքով, տպագրման ընթացքին կարող են հետևել ԶԼՄ ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք. «Այս գործընթացը ևս փորձել ենք առավելագույնս թափանցիկ կազմակերպել»:
Տպագրման ողջ ընթացքում տպարանում ոստիկանության կողմից կիրականացվի անվտանգության շուրջօրյա ծառայություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին