Գվարդիոլան կարող է փոխարինե՞լ Վենգերին «Արսենալում»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նաև «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը: Կա հավանականություն, որ այժմյան գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհեռանա լոնդոնյան թիմից:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի հետ լրջորեն հույսեր է կապում «Մանչեսթեր Սիթին»: «Բավարիան» փորձում է պահել նրան՝ առաջարկելով տարեկան 24 մլն եվրո աշխատավարձ: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև առաջիկա ամառ:
Ինքը՝ Գվարդիոլան, ընկերներին արդեն հայտնել է, որ պատրաստվում է աշխատել անգլիական Պրեմիեր լիգայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում