Կլոպ. «Այո, վերջերս հանդիպել եմ Ռոջերսի հետ»
Գերմանացի մասնագետը խոստովանել է, որ որոշ ժամանակ առաջ հանդիպել է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզչի՝ Բրենդան Ռոջերսի հետ: Նա չի հրապարակել զրույցի մանրամասները, սակայն հասկացրել է, որ հանդիպումը կայացել է մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը:
«Այո, ես հանդիպել եմ Ռոջերսի հետ: Շատ լավ տղա է, հրաշալի զրույց ունեցանք: Սակայն չեմ ուզում կոնկրետություն մտցնել: Չեմ կարծում, որ պետք է իմանաք, թե ինչպիսի թեմաներ ենք քննարկել: Նույնը կատարվեց, երբ հեռացա Դորտմունդից. հանդիպեցի Թոմաս Տուխելի հետ»,- Կլոպի խոսքերը մեջբերել է «Liverpool Echo»-ն: