Ալբերտո Մորենոն կարող է հայտնվել «Ռեալում»
Իսպանական «Marca»-ն կարծում է, որ «Լիվերպուլի» պաշտպան Ալբերտո Մորենոն մադրիդյան «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկն է:
«Մենք պետք է շտապ մեկ այլ ձախ պաշտպանի գտնենք»,- «Էլ Կլասիկոյի» ժամանակ վանկարկել են «Ռեալի» ֆանատները: «Արքայական ակումբի» մենեջմենթը մտածել է այդ մասին, իսկ Մարսելոյի՝ վնասվածք ստանալուց հետո այն ռեալ խնդիր է դարձել մադրիդցիների համար:
Ֆաբիու Կոենտրաուի հեռանալուց հետո լուրեր տարածվեցին, որ Ռիկարդո Ռոդրիգեսը («Վոլֆսբուրգ»), Սամուել Ումտիտին («Լիոն») և Նաթանաելը («Լուդոգորեց») կարող են տեղափոխվել «Ռեալ»:
Քանզի ձմռանը թիմին այնպիսի կատարող է պետք, ով դեռ չի խաղացել Չեմպիոնների լիգայում, ստացվում է, որ առաջին երկուսի թեկնածությունները չեն կարող դիտարկվել: Բրազիլացի Նաթանաելի տրանսֆերը նույնպես չեն կարող գնել, քանի որ նա ԵՄ-ի անդամ երկրից չէ, և այդ առումով սահմանափակումներ կան:
Հենց այդ պատճառով է ծագել Ալբերտո Մորենոյի տարբերակը: Նա միայն Եվրոպայի լիգայում է խաղացել ու բոլոր առումներով համապատասխանում է «Ռեալին»:
Իհարկե, որոշումը կկայացնի Ռաֆայել Բենիտեսը, սակայն ունիվերսալներ Նաչոն ու Արբելոան չեն կարող լիարժեք փոխարինել վնասվածքների հակված Մարսելոյին: