Պոգբան ձմռանը չի հեռանա «Յուվենթուսից»
Իտալացի գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը, շեշտել է, որ ֆուտբոլիստը հունվարին չի փոխի ակումբային գրանցումը: Նշենք, որ ֆրանսիացու ծառայություններով եվրոպական մի շարք գերակումբներ են հետաքրքրվում:
«Պոգբան արդեն հույս ներշնչող ֆուտբոլիստ չէ,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է «Mediaset»-ը:- Նա հայտնի է բոլորին: Անցած ամռանը Պոգբան որոշեց ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Յուվենթուսում» և կպահի իր խոսքը: Հիմա, կապված նրա ապագայի հետ, անհանգստանալու առիթ չկա: Հունվարին ոչ մի տեղ էլ չի գնա, իսկ ամռանը կտեսնենք՝ ինչ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները