«Ռեալը» հետևում է Պյանիչին
Հռոմեական «Ռոմայի» ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Ենթադրվում է, որ 25-ամյա բոսնիացին, ում անունը կապում են նաև «Բարսելոնի» հետ, «Արքայական ակումբի» տրանսֆերային առաջնահերթություններից մեկն է:
Ավելին, աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիներն իրենց ներկայացուցիչներին արդեն գործուղել են Հռոմ՝ Պյանիչի՝ «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխության համար հիմքեր ստեղծելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բելգիացի փլեյմեյքերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին»: