Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի շեյխ Սալմանին
Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան կպաշտպանի կազմակերպության ղեկավար Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆայի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում: Այս մասին տեղեկացնում է AP-ն: Որոշումը կայացվել է ուրբաթ, կոնֆեդերացիայի գործադիր մարմնի նիստում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ով նույնպես հավակնում է ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնին, ստացել է Հարավամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի աջակցությունը: Ընտրությունները կկայանան փետրվարի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում