Իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու ԱԺ աշխատակիցների աշխատավարձի խնդիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը: Արդեն իսկ հայտնի է, որ ԱԺ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել է:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան նա ասել է. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ: Այլ հարց է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի, և չվճարվի: Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել: Բայց դրա ժամանակը չի եկել: Ոչ մի խնդիր չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում