Կարինե Աճեմյան. Առաջարկվող Սահմանդրությունը չի գրվել մեկ ուժի համար
Մարդու իրավունքների վերաբերյալ առաջարկվող սահմանդրական փոփոխությունները շատ ավելի առաջադեմ են, ավելի զարգացնելու են մեր երկիրը: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներին ներկայացնելով սահմանդրական փոփոխությունների նախագիծը ասաց Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ազգային Ժողովի մասին գլուխը, արդարադատության, ընդհանրապեսդատական իշխանության մասին հոդվածները: Այ կարդացեք, ու դուք ինքներդ կտեսնեք, որ որևէ համակարգում այդքան անկախ չի լինում դատական իշխանությունը, որքան պառլամենտարիզմի ժամանակ»,-ասաց Աճեմյանը:
«Այո»-ի կողմնակիցն ասաց, որ խորհրդարանական համակարգի ներդրման առումով իհարկե ռիսկեր կան. «Ես միշտ մտածել եմ, որ համակարգը մեզ մոտ շուտ և հեշտ չի կարող ներդրվել: Իհարկե կան ռիսկեր: Յուրաքանչյուր բարեփոխման գործում մարդկային գործոնը շատ կարևոր է: Սա չի գրվել մեկ մարդու, մեկ ուժի համար»:
Կ. Աճեմյանը ներկաներին խորհուրդ տվեց անպայման կարդալ առաջարկվող փոփոխություններին ու մասանակցել դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին:
Հարակից հրապարակումներ`
- «Այո» և «Ոչ» խմբերի ֆոտոպատմությունը` Եղեգնուտից
- Վարդան Խաչատրյան. Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, որ ներկայացնում են նոր Սահմանդրություն
- Ֆարմանյան. Նոր սահմանադրությունը արմատական փոփոխությունների հնարավորություն կարող է տալ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում