Արհեստական սերմնավորում, դեղորայքի սպասարկում և այլն՝ Ճամբարակի նոր անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում
Ճամբարակ քաղաքում այսօր կբացվի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում կառուցված ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը: Կենտրոնի ստեղծմանն աջակցել է Համաշխարհային բանկը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական և գյուղատտեսական սպասարկման կնտրոնի տնօրեն Ազատ Խաչատրյանը նշեցը, որ կենտրոնը կառավարության հեթական ծրագրերից է և ուղղված է անասնապահության և գյուղատնտեսության զարգացման, մթերատվության բարձրացման, գյուղացիների եկամուտների ավելացման նպատակով:
«Կենտրոնում կլինեն տարբեր տեսակի անասնաբուժական ծառայություններ՝ արհեստական սերմնավորում, դեղորայքի սպասարկում, գյուղտեխնիկայի մատակակարոմ, կթի ագրեգատներ և այլն: Գները կլինեն մատչելի: Բացի այդ, կլինի խորհրդատվություն, գյուղմթերքների վերամշակման համար անրաժեշտ սարքավորումներ, կաթի, պանրի, յուղի արտադրմանն համար անհրաժեշտ ամեն ինչ»,- ասաց Ա.Խաչատրյանը:
Նշենք, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականցվող ծրագիրը մեկնարկել է 2011թ-ին և կավարտվի 2016-ին: Արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված հիմնական նպատակներից բացի, ծրագրով նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցման, անասնաբույժների վերապատրատման և նրանց անհրաժեշտ գործիքներով ապահովման աշխատանքներին՝ բարելավելու համար մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակն ու կենդանիների առողջությունը, անասնաբույժների ու ֆերմերների կարողությունները, խթանլու անասնաբույժ-ֆերմեր համագործակցությունը, ապահովելու որակյալ անասնաբուժական դեղորայքի և պարագաների հասանելիությունը, ինչպես նաև դասընթացների միջոցով բարձրացնելու իրազեկվածության մակարդակը:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կառուցվել և գործում է երկու անասնաբուժական սպասարկման կենտրոն Արագածոտնի մարզի Արտաշավան և Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում: Նմա կենտրոններ նախատեսված է կառուցել նաև հանրապետության հինգ այլ մարզերում՝ Արագածոտն, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ, Տավուշ: Հաշվի առնելով «Համայքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցուակության» ծրագրի հաջողությունները, 2015թ-ի փետվարից ՝ իրականացվում է երկրորդ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ևս երեք կենտրոն կառուցել Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: