ԲՀԿ. Սահմանադրական ներկայիս կիսալուծումները խոչընդոտում են համակարգային փոփոխություններ անելուն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում, այսօր հանդիպել են մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ։ Հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:
Առաջարկվող նախագծի հիմնադրույթները ներկայացնելուց հետո, ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները համայնքի բնակիչների հետ կազմակերպել են գործող Սահմանադրության և առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական դրույթների համեմատական վերլուծություն։
ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանել են շենգավիթցիների բազմաթիվ հարցերին՝ առաջարկվող նախագծի շուրջ առկա շահարկումների վերաբերյալ. մասնավորապես՝ քաղաքական մենաշնորհի պահպանման, երկրի անվտանգության ռիսկային լուծումների, քաղաքացու սեփականության անձեռնմխելիության, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
ԲՀԿ ներկայացուցիչները նշել են, որ սահմանադրական ներկայիս կիսալուծումները խոչընդոտում են համակարգային փոփոխություններ անելուն, և ընդդիմությանը չեն տալիս իշխանությանը վերահսկելու ռեալ և գործուն մեխանիզմներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում