Լուկաշենկո. Մինսկը պատրաստ է ԵԱՏՄ-ում պաշտպանել Ադրբեջանի շահերը
Մինսկը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պաշտպանել Ադրբեջանի շահերը: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք բաց ու անկեղծ ձևով ձեր շահերը պաշտպանել Եվրասիական տնտեսական միությունում»,- նշել է Լուկաշենկոն:
Անդրադառնալով տնտեսական դժվարությունների համատեքստում երկու երկրների հարաբերություններին՝ Բելառուսի նախագահը ուրախություն է հայտնել, որ Բելառուսին ու Ադրբեջանին հաջողվել է պահպանել առևտրային հարաբերությունների մակարդակը:
Ինչպես նշվում է, Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ Ադրբեջանի հանախագահի հետ կոնկրետ ուղղվածություն ունեցող համագործակցության ոլորտների շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել: