Հոլանդիայում փախստականների կենտրոնի վրա խոզի գլուխներ են նետել
Հոլանդիայի Էնսհեդե քաղաքում, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանին, փախստականների համար նախատեսված կենտրոնում անհայտ անձինք խոզի մարմնի մասեր, գլուխներ են նետել: Բացի այդ, Vesti.ru-ի փոխանցմամբ, հանցագործները դարպասների վրա խոզի գլուխներ են կախել: Եվս չորս խոզ նետված են եղել բակ:
Փախստականների կենտրոնում արված լուսանկարները տարածվել են համացանցում` «եթե ժողովրդավարությունը չի աշխատում, մարդիկ դառնում են չար և վճռական» գրառումներով:
Աղբյուրը հիշեցնում է, որ սա Եվրոպայում փախստականների նկատմամբ հարձակումների առաջին դեպքը չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան