Մալիում խաղաղապահների բազայի վրա հարձակումից երեք մարդ է զոհվել
Այսօր առավոտյան անհայտ զինյալները հարձակվել են Մալիի հյուսիս-արևելքում գտնվող խաղաղապահների բազայի վրա, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել: Գրում է Interfax-ը՝ հղում անելով Euronews-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արևմտյան լրատվամիջոցներն գրում են, որ զոհվածներից երկուսը Գվենիայի խաղաղապահներից են, իսկ մեկը քաղաքացիական անձ, ով պայմանագրով աշխատել է որպես փորձագետ:
Նշենք, որ վերջին տարիներին Մալին հաճախակի է ենթարկվել իսլամիստական ծայրահեղականների հարձակումների:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ