Ուկրաինայի սահմանը հատած ռուս զինծառայողները վերադարձվել են ՌԴ
Ռուս երկու զինծառայողներին, ովքեր պատահաբար հատել էին Ուկրաինայի տարածքը, հանձնել են ռուս սահմանապահներին՝ դատական նիստից հետո: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Վասիլի Պանչենկովի խոսքերը:
Նա պատմել է, որ զինծառայողներն ուղարկվել էին ուսումնամարզական հավաքի՝ Կրասնոդարի մարզի լեռնաուսումնական կենտրոն: «Չերտկովո» կայարանում, նրանք իջել են կայարանից և սահպամանին տեղադրված նշանների վատ տեսանելիությամբ պայմանավորված՝ հայտնվել Ուկրաինայի սահմանում:
«Զինվորները անզեն ակամա հատել է սահմանը չեն իմացել, որ գտնվում են հարևան պետության տարածքում: Նրանց հարցով Ուկրաինայում դատավարություն է ընթացել և նրանց նկատմամբ վարչական տույժ է կիրառվել»,-նշել է Պանչենկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ