Պենտագոն. «Су-24»-ի թռիչքից առաջ Ռուսաստանը չի տեղեկացրել իր պլանների մասին
Հակառակ Վլադիմիր Պուտինի պնդումներին, ռուս զինվորականները ԱՄՆ-ին չեն տեղեկացրել իրենց թռիչքի պլանների մասին այն բանից առաջ, երբ թուրքական կործանիչը խոցել է ռուսական «Су-24» ռմբակոծիչը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն` հղում կատարելով Պենտագոնի 2 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չեն հրապարակվում:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ենթադրել է, որ պատահարում մեղքի բաժին ունեն նաև ամերիկյան զինվորականները, որոնք կարող էին նախապես Թուրքիային փոխանցել մարտական թռիչքների մասով ռուսական կողմի պլանները, ինչը սակայն չի արվել: Այդուհանդերձ, ապերիկյան կողմի հավաստիացմամբ Ռուսաստանը իրենց չի փոխանցել նման տեղեկություններ: