Վարդան Խաչատրյան. Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, որ ներկայացնում են նոր Սահմանդրություն
Համոզված եմ, որ այս Սահմանդրությանը պետք է ասել ոչ: Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայք» նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանը:
«Կփորձեմ փաստարկել, թե ինչու ոչ: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր Սահմանադրություն, անկախ այն բանից, թե երբ է այն գրվել, որ ժողովրդի համար, ֆիքսել է գոյություն ունեցող փոփոխությունը, որ կա հասարակության մեջ: Փոփոխություն ասելով ի նկատի ենք ունենում, օրինակ, ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, որին հաջորդում է սահմանդրությունը»,-ասաց «Ոչ»-ի կողմանկիցը, ներկայացնելով, որ ամենահինը համարվող ամերիկյան սահմանդրությունը անգլիական իշխանությունից ամերկյան ժողովրդի ազատվելու արդյունք է եղել:
Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, որ ներկայացնում են նոր Սահմանդրություն՝ այն որակելով որպես «բարեփոխումներ»:
«Բարեփոխումներ ասածը ես հասկանում եմ 8, 10, լավ 12 կետ: Բայց մեզ ներկայացնում են կրկնակի մեծ Սահմանադրություն, քան ունեցել ենք: Մեր Սահմանդրությունը հոդվածների քանակությամբ մեծ է Ռուսաստանի Դաշնության Սահմանդրությունից, որով կարգավորվող ներքին խնդիրների բազմությունը աներևակայելիորեն գերազանցում է մեր խնդիրներին»,-ասաց քարոզարշավի մասնակիցը:
Խաչատրյանի կարծիքով, 220 հոդված պարունակող Սահմանդրության նախագիծը քարոզչության կարիք չէր ունենա, եթե փոփոխվող կետերը իշխանությունը քննարկեր, համաձայնեցներ ժողովրդի հետ. «Այսինքն բոլորը պարզ կպատկերացնեին՝ ի՞նչ կետեր են փոխվելու, և ինչի՞ համար: Այսօր մեր ժողովուրդը չի կարողանալու պարզ պատկերացնել, թե այդ 220 կետը մեծ հաշվով ինչի՞ համար է»:
Նրա անձնական կարծիքով, Սահմանդրության գործը չի կարելի կաբինետներում իրականացնել, սահմանդրագետների միջոցով. «Մեր գործող Սահմանդրությունը ևս այսպիսին է: Հիմա ասում են, որ գործող Սահմանդրության պայմաններում մեր երկիրն ունեցել է ետընթաց, արատավոր պրակտիկա, վրիպումներ, ձևախեղումներ և սխալներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Հիմա ես հարց եմ ուզում տալ, Սահմանդրությո՞ւնն է մեղավոր, որ երկրում գոյություն ունի կոռուպցիա, զոռբայություն, ժողովրդի և իշխանությունների միջև անվտահության խորացող վիհ: Որևէ Սահմանդրության մեջ վատ բան գրա՞ծ է: Չկա այդպիսի բան»:
Գործիչը համոզված է, որ Սահմանդրությունը պետք է համապատասխանի իշխանության կամքին: Նա խոստովանեց, որ առաջարկվող փոփոխություններում ներառված են եվրոպական ստանդարտներին համապատասխանող դրույթներ, իսկ դա նշանակում է, որ Եվրոպան մեզ պարտադրում է իր ստանդարտները. «Օրինակ, տարաբնույթ փոքրամասնություններին վերաբերող չափանիշները»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները