Պայքարը լինելու է խաղաղ. Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօր Վանաձորում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանականերում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
«Ուզում են Հայաստանը դարձնել կուսակցապետություն, որտեղ կրթության համակարգը, դատարաններն ու դատախազությունը ենթարկվում է մեկին՝ մեկ կուսակցությանը և ոչ թե քաղաքացուն: Մենք այստեղ ենք ոչ որպես առաջնորդներ այլ շարքային քաղաքացիներ Ձեզ հետ կանգնելու թույլ չենք տալու, որ Վանաձորը պարպվի, որ մեր աշխատանքը, մեր արժանապատվությունը մեզանից խլեն», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Նրա ներկայացմամբ, Հայաստանն այժմ վտանգավոր ներքին ու արտաքին իրավիճակում է գտնվում, ինչից պետք է անհապաղ կերպով դուրս գալ:
«Եթե այսօր, այս ամիս, այս տարի մեր տունը կարգի չհրավիրենք, մի տարածք, մի «գուբերնյա» կմնա, խեղճ ու կրակ մի տեղ, որից փախչում են: Հայ մարդը, հայ քաղաքացին, չտեսնելով իր երկրում արդարություն իրավունքի ուժ, այսօր շենացնում է Ռուսաստանը, Թուրքիան ու այլուր», -հավելեց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ պայքարը կարող է լինել «սուր և տևական» ու շարունակեց. «Լինելու է սահմանադրական, խաղաղ, հանուն Հայաստանի Հանրապետության: Թող ոչ մեկը պիտակ չկպցնի Նոր Հայաստան ճակատին, որը վերևից ոչինչ չի իջեցնելու, այլ պետք է քայլի ժողովրդի հետ, օրենք պաշտպանի իրավունք վերադարձնի, և պայքարը արդյունք ստանա»:
Հովհաննիսյանը հորդորեց դեկտեմբերի 1-ին գալ Ազատության հրապարակ ու զգուշացրեց, որ առաջնորդներ չեն լինելու:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին