Ֆարմանյան. Նոր սահմանադրությունը արմատական փոփոխությունների հնարավորություն կարող է տալ
Հայաստանի Հանրապետությունում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Տավուշի Իջևան քաղաքում բնակիչների հետ զրույցում ներկայացնելով Սահմանադրական փոփոխությունները ասաց ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա նախ հայտնեց, որ իր վերաբերմունքը դրանց նկատմամբ դրական է:
«Փոփոխություններ կատարելու հարցը վիճարկելի չէ: Դա չի վերաբերում միայն սոցիալ-տնտեսական պայմաններին, այլև բարոյահոգեբանական մթնոլորտին և այլն: Համշխարահային պատմության փորձից ելնելով, այդ փոփոխություններին հասնելու մի քանի ճանապարհ կա»,-ասաց հանրապետական գործիչը:
Ֆարմանյանի ներկայացմամբ, դրանցից մեկը գործող իշխանության ձևավորման համակարգային փոփոխություններն են, որտեղ իշխանությունը պարտադրված կլինի երկիրը տանել արմատական փոփոխությունների ճանապարհով:
«Իմ պատկերացմամբ, նոր սահմանադրությունը, որը իշխանության տարբեր մարմինենրին միմյանց վերահսկելու լիազորություններ է տալու, կարող է նման հնարավորություն տալ»,-ասաց Ֆարմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին