Ճապոնացիները որոշել են դերասանների փոխարեն կինոյում նկարահանել ռոբոտների
Ճապոնացի գիտնականների տեխնոլոգիական գլուխգործոցը՝ կենդանի տիկնիկը, այժմ արդեն հնարավոր է տեսնել կինոյում: Այս մասին գրում է ren.tv կայքը:
Իսկական ռոբոտը ֆիլմում դեր է կատարել: Տիկնիկը կարողանում է խոսել, ժպտալ, ինքնուրույն շարժվել: Դեռևս ռոբոտին չեն սովորեցրել քայլել: Սակայն դեմքի արտահայտությունը երբեք թույլ չի տա շփոթել խոսացող տիկնիկին մարդու հետ: Բայց և այնպես, այն առաջին մեխանիկական կինոաստղն է, որին տվել են Էֆ անունը:
Տիկնիկի պատրաստման վրա մի քանի տարի են աշխատել, որպեսզի այն նման լինի իսկական կնոջ: Բայց կատարելության չեն կարողացել հասնել: Ըստ երևույթին, շատ տարիներ կանցնեն, մինչև կստեղծվեն այնպիսի ռոբոտ տիկնիկներ, որ մարդիկ ստիպված կլինի գուշակել՝ իրենց առջև ռոբոտ է, թե մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները