Beeline-ը «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի գործընկեր
Beeline-ն աջակցում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթին։ Մրցույթը կազմակերպվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ և նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար։ Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Մրցույթի ընթացքում կանցկացվեն նաև սեմինարներ տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները այս ոլորտում առաջին քայլեր անող թիմերի համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ հետևյալ հղումով՝ http://bit.ly/1HxPU2k։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը:
«Որպես սոցիալապես պատասխանտու օպերատոր Beeline-ն այս տարի աջակցել է բազմաթիվ ծրագրերի, որոնք մի կողմից նպաստում են ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը, մյուս կողմից խրախուսում երիտասարդներին թվային տեխնոլոգիաների միջոցով կառուցել իրենց ապագան։ Ես շատ եմ կարևորում թվային նորարարություններին ուղղված նման նախագծերը և համոզված եմ, որ ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երևույթը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք ցանկանում ենք լինել փոխակերպման էպիկենտրոնում և այս բնագավառում շարունակելու ենք աջակցել տաղանդավոր երիտասարդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այս տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հատուկ ուշադրության է արժանացնելու փոքր և միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud based solutions) առաջարկող թիմերին։ Մասնավորապես, լավագույն 1-2 թիմերը, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտների փոքր բիզնեսների առօրյան հեշտացնող գաղափարներ և լուծումներ, կենտրոնի կողմից կարժանան 400,000 ՀՀ դրամ մրցանակի, ինչպես նաև կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։ «Կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը միայն դրամական մրցանակով չի սահմանափակվի։ Մենք պատրաստ ենք թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ և տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու և տեղական և միջազգային շուկաներում վաճառելու համար», - նշում է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Ի հավելումն, երկու հետաքրքիր ստարտափերի կենտրոնը կընդգրկի ստարտափ աքսելերացիայի ծրագրում:
Մրցույթի կազմակերպմանն աջակցում են Համաշխարհային բանկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՆ-ում գործող Knight-Mozilla OpenNews-ն։