Եվրոպայի առաջնությունից մեր հավաքականը վերադարձել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով
2015 թ. նոյեմբերի 21-28-ը Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունից մեր հավաքականը հայրենիք է վերադարձել 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Առաջնության եզրափակիչ գոտեմարտում 52 կգ քաշային Վահե Բադալյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Ֆեդյա Ալեքսանյան), զիջելով անգլիացի մարզիկին, բավարարվել է արծաթե մեդալով, իսկ կիսաեզրափակչի արդյունքով 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը (Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Սամվել Սողոմոնյան) արժանացել է բրոնզե մեդալի:
Նշենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցել են 38 երկրի 224 բռնցքամարտիկներ: Բռնցքամարտի երիտասարդների հավաքական թիմի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 7 բռնցքամարտիկ` Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ) և Դավիթ Չալոյանը (91 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց