Արտաշես Ներսիսյան. «Առաջնությունը շատ ծանր ստացվեց մեզ համար»
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով՝ կանանց հավաքականը կատարել է իր առջև դրված խնդիրը. Ռիոյի Օլիմպիական խաղերին թիմը կմասնակցի 2 ծանրորդով: Այս մասին տեղեկացնում է armnoc.am-ը:
«Մեր առաջ խնդիր էր դրված անցած տարվա երկու վարկանիշը պահպանել, և մենք կատարեցինք այդ հանձնարարությունը: Առաջնությունը շատ ծանր ստացվեց մեզ համար: Նմանատիպ ուժեղ առաջնություն ես դեռ չէի տեսել, իսկապես շատ ծանր էր, բայց մենք կարողացանք պահպանել օլիմպիական ուղեգրերը: Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ աղջիկների հավաքականը երկու ծանրորդով կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Իսկ ինչ վերաբերվում է Օլիմպիական խաղերում դրական արդյունքներ գրանցելուն, ամեն ինչ կանենք՝ թե մարզիչներս, թե մարզիկները»,- ասել է Ներսիսյանը:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 5 մարզիկով: 53 կգ քաշային Աննա Գովելյանը զբաղեցրեց 28-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը (58 կգ)՝ 15-րդ, Նազիկ Ավդալյանը (69 կգ)՝ 14-րդ, Սոնա Պողոսյանը (75 կգ)՝ 21-րդ և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+)՝ 14-րդ տեղերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ