Գոռ Մինասյան. «Մեդալների ակնկալիքով կմեկնենք Ֆինլանդիա»
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից:
«Պոկում վարժության մասին խոսք չկա. այն գերազանց էր կատարված: Հրում վարժությունում, երևի, ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա: Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Մեկնելու ենք մեդալների ակնկալիքով»,- ասել է ծանրորդը:
Հյուսթոնոմ ավարատված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին