Խոսեպ Գվարդիոլա. «Բավարիայում» ինձ ամեն ինչ բավարարում է»
«Բավարիայի» գլխավոր մարզիչը գնահատել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորությունը:
«Մյունխենը ինձ շատ է դուր գալիս: Այստեղ գոհ եմ ամեն ինչից, ընտանիքս՝ նույնպես: Իսկ դա արդեն հսկայական առիթ է, որպեսզի մնամ: Ինձ գոհացնում են ակումբը, ֆուտբոլիստները: «Բավարիայում» աշխատանքն ինձ դուր է գալիս: «Հաննովերի» հետ խաղից հետո ակումբի ղեկավարության հետ կքննարկենք հարցը և բոլորիս համար ընդունելի որոշում կկայացնենք»,- ասել է Գվարդիոլան:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում