Փաշիկ Ալավերդյան. «Ձեռք բերեցինք 5 ուղեգիր. խնդիրն ամբողջովին կատարված է»
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում ամփոփել է է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը:
«Մեր հավաքականը կատարեց իր առջև դրված խնդիրը: Ձեռք բերեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Խնդիրն ամբողջովին կատարված է: Ամեն մրցումից հետո մարզիչներն ու մարզիկները նոր խնդիրների առջև են կանգնում, որոնց պետք է լուծում տալ, աշխատել դրանց ուղղությամբ մինչև հաջորդ մրցումները: Այստեղ էլ տեսաք՝ խնդիրներ առաջացան Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի հետ: Ինչ վերաբերում է երիտասարդ Սիմոնին, պետք է մտածել՝ ինչպես անել, որ նա քաշ գցելուց հետո կարողանա բարձրացնել մարզումների ժամանակ գրանցած կիլոգրամները»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105+ կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին