Պեպե. «Պարտությունը «Էլ Կլասիկոյում» ծանր հարված էր»
«Ռեալի» պաշտպան Պեպեն «Էյբարի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպումից (2:0) հետո պատմել է, թե թիմն ինչպես է արձագանքել «Բարսելոնից» 0:4 հաշվով կրած պարտությանը:
«Ինքներս էլ չէինք սպասում, որ այդպես կխաղանք «Բարսելոնի» դեմ: Մենք աջակցում ենք մարզչին ու ակումբի նախագահին: Չպետք է զիջենք մրցակիցներին ինտենսիվությամբ և հիշենք, թե որ ակումբի գույներն ենք պաշտպանում: Մենք բարձր վարպետություն ունենք, բայց դա բավարար չէ, որպեսզի հաղթենք: Երկրպագուները մեզանից քրտնաջան աշխատանք են պահանջում, ինչով էլ պատրաստվում ենք զբաղվել:
«Էլ Կլասիկոյում» պարտությունը ծանր հարված էր: Մենք հպարտություն ունենք, և իրավիճակից դուրս գալու միակ ելքը ծանր աշխատանքն է: Եթե համառորեն աշխատենք, կհայտնվենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել մրցաշրջանի արդյունքներով:
Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է: Անհրաժեշտ է հաշվի առնել նրա ունիվերսալիզմը: Քրիշտիանուն գիտեր, որ «Էյբարի» հետ խաղը ծանր կլինի, ուստի թիմի հետ նաև պաշտպանությունում էր գործում»,- ասել է Պեպեն: