Մեկնարկել է «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մարզա-մշակութային միջֆակուլտետային մրցույթ-փառատոնը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) «Պոլիտեխնիկական խաղեր-2015» ամենամյա մարզական, մշակութային, միջֆակուլտետային ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի բացմանը:
Նախարարը ողջունել է ներկաներին և խոսել նմանատիպ մարզական միջոցառումների կարևորության մասին, որոնք օգնում են մասնակից ուսանողներին կոփել մարմինը, զբաղվել սիրած մարզաձևով և լավ հնարավորություն են տալիս դրսևորելու իրենց մարզական հնարավորությունները: «Պոլիտեխնիկական համալսարանը լուրջ մարզական ավանդույթներ ունեցող ուսումնական հաստատություն է: Ես՝ որպես մարզաշխարհի ներկայացուցիչ, հիշում եմ ձեր բուհի սեղանի թենիսի, բասկետբոլի, վոյելբոլի հավաքականներին, որոնք ավանդաբար բավական լավ արդյունքներ են գրանցել»,- նշել է նախարարը:
Ներկաներին ողջունել և հաջող մրցելույթներ է մաղթել նաև համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Նշենք, որ մրցույթ-փառատոնը նվիրված է ՀԱՊՀ-ի ուսանողական խորհրդի հիմնադրման 21-րդ տարեդարձին: Մասնակից թիմերը ներկայացնում են ՀԱՊՀ-ի 11 ֆակուլտետները, ավագ դպրոցը և ՀԱՊՀ-ի քոլեջը: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 մասնակցից, ովքեր ուժերն են չափելու բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ և շախմատ մարզաձևերում: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ