AS. «Ռեալի» նախագահը ցանկանում է գնել Նեյմարի տրանսֆերը
Մադրիդյան «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս ունի, որ Լուիշ Ֆիգուի գործը դեռ ապրում է:
Պերեսը երազել է Նեյմարին տեսնել «Ռեալի» մարզաշապիկով, երբ բրազիլացին դեռ «Սանթոսում» էր հանդես գալիս, սակայն 2013 թ. ֆուտբոլիստը գերադասեց տեղափոխվել «Բարսելոն»: Ընթացիկ մրցաշրջանում անհաջող մեկնարկից հետո «Արքայական ակումբի» նախագահը կրկին ցանկանում է փորձել բախտը:
AS-ին հայտնի է դարձել, որ Պերեսը պատրաստ է ընդունել «Բարսելոնի» ցանկացած պայման ու պահանջ: Նա նաև ցանկանում է միջամտել կատալոնյան ակումբի ու Նեյմարի՝ պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններին՝ առաջարկելով ավելի բարձր աշխատավարձ, քան «Բարսելոնը», որը պատրաստ է վճարել տարեկան 15 մլն եվրո:
Ներկա պահին բրազիլացի ֆուտբոլիստի փոխհատուցման արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 190 մլն եվրո, սակայն «Բարսելոնի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագրում կետ ներառել, ըստ որի՝ Նեյմարը կարող է հեռանալ կատալոնյան ակումբից 1 մլրդ եվրո փոխհատուցման դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ