Սերգեյ Միքայելյանը մեկնարկեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավանդույթի համաձայն՝ գավաթի խաղարկությունն անցկացվել է ֆինլանդական Ռուկա քաղաքում: Տղամարդկանց 10 կմ ազատ վազք վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը: Միքայելյանը 10 կմ տարածությունը հաղթահարել է 22 րոպե 55 վարկյանում:
Աշխարհի գավաթի խաղարկության այս մրցաձևում հաղթող է դարձել Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին: Նա 10 կմ-ն անցել է 21 րոպե 05 վարկյանում: