Ահմեդ Դավութօղլու. Ռուսաստանը երեք անգամ տեղեկացվել է Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության սկզբունքների մասին
Թուրքիան մտադիր չէ որևէ մեկի առջև ներողություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերիգի հետ հանդիպումից առաջ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վերջինիս խոսքով, Ռուսաստանը երեք անգամ տեղեկացվել է Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության սկզբունքների մասին՝ նախքան տեղի ունեցած միջադեպը:
Դրա հետ մեկտեղ, ըստ Դավութողլուի, Թուրքիան մտադիր չէ պատասխանել Ռուսաստանի պատժամիջոցներին և հրավիրում է ռուսաստանի քաղաքացիներին շարունակել գալ Թուրքիա:
Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքով, Անկարան չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրացում և հանդես է գալիս երկխոսության և լարվածության թոթափման օգտին:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը լիովին սատարում է իր օդային պաշտպանելու Թուրքիայի իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին