Վ. Գասպարյանը ցուցումներ է տվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ
Այսօր ոստիկանությունում անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով զինված հանցախմբի օրերս տեղի ունեցած վնասազերծմանը՝ դրական է գնահատել ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը:
Միևնույն ժամանակ, ոստիկանության պետը մտահոգություն է հայտնել հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչ արել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ է տվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում