Հարկադիր կատարողի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
Քաղաքացի Կորյուն Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի 2014թ. սեպտեմբերի 23-ի կայացված վճռով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է Կորյուն Բ.-ին վերադարձնելու հարկադիր աճուրդին մասնակցելու համար նրա վճարած 412.960 ՀՀ դրամ կանխավճարի կրկնապատիկը, սակայն նույն դատարանի կողմից հետագայում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից դատարանի վճիռը շուրջ մեկ տարի դիտավորությամբ չի կատարվել: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: