Պորոշենկոն Փարիզում կոչ է արել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում կարճ հըանդիպումներ է ունեցել Ավստրիայի, Լատվիայի և Ռումինիայի նախագահների, ինչպես նաև Իտալիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Լյուքսեմբուրգի և Սլովակիայի վարչապետների հետ:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ`Պորոշենկոն այդ երկրների ղեկավարներին կոչ է արել երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ ռուսական կողմը չի իրականացնում «Մինսկյան համաձայնությամբ» սահմանված պարտավորությունները: