Ռուս պաշտոնյա. Ռազմական կոնֆլիկտի դեպքում ՌԴ-ն պարտավոր է պաշտպանել դաշնակից Հայաստանին
Ռուսական «Россия» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» քաղաքական թոք շոուի ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքների դիմելուն:
ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը նշել է. «Պետք է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Չէ՞ որ իրականում Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է»:
Ի հավելումն, հաղորդաշարի հեղինակ և վարող Վլադիմիր Սոլովյովը հիշեցրել է նաև, որ Թուրքիան հայտարարել է, թե կօգնի Ադրբեջանին՝ «վերադարձնել ադրբեջանական հողերը»:
Այս դիտարկմանն ի պատասխան ռուս պաշտոնյան նշել է. «Այդ առումով միջազգային հանրությունը պետք է Էրդողանին իր տեղը ցույց տա, որովհետև եթե ռազմական հակամարտություն էլ առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին